Armsport.am-ը գրում է.

Բունդեսլիգայում մյուս մրցաշրջանը կսկսվի երկրպագուների ներկայությամբ:

Առաջնության ակումբերին թույլատրել են մինչև հոկտեմբերի վերջ 20%-ով երկրպագուներ ընդունել մարզադաշտերում: Դրանից հետո կգնահատվի իրավիճակը, ինչից հետո կդիտարկեն՝ արդյոք կարելի է մեծացնել երկրպագուների թիվը տրիբունաներում:

Դրա հետ մեկտեղ պետք է պահպանվեն անվտանգության բոլոր պահանջները: Հյուրընկալվող թիմի երկրպագուներին մարզադաշտ չեն թողնի, բացառությամբ նրանց, ովքեր աբոնեմենտ ունեն: Եթե երկրի ինչ-որ շրջանում 100 բնակչից 35-ից ավելին 7 օրվա ընթացքում վարակվի կորոնավիրուսով, ապա այդ շրջանում երկրպագոների մուտքը մարզադաշտ նորից կարգելվի:

Բունդեսլիգան մեկնարկում է սեպտեմբերի 18-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել