Pastinfo.am-ը գրում է.

«Անցած ամիսների ընթացքում մենք Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում։

Արսեն Ջուլֆալակյանը կարող էր իրեն անհանգստացնող այդ հարցերը բարձրացնել և մենք հնարավոր է՝ կոնկրետ քննադատության մասն ընդունեինք և շտկումներ անեինք, մի մասի դեպքում էլ բացատրեինք, որ իր ընկալումներում և դիրքորոշումներում առկա փաստերը չեն համապատասխանում իրականությությանը,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով լրագրողի այն հարցին, որ իր վարած քաղաքականությունը քննադատում են ոչ միայն ընդդիմության ներակայացուցիչներն, այլ նույնիսկ իր իսկ թիմի անդամները, զրպարտությո՞ւն են արդյո՞ք սրանք, թե այս ամենի մեջ ճշմարտություն կա և նախարարը թերացել է իր աշխատանքում, պատասխանում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և հավելում,- Արսեն Ջուլֆալակյանի հետ մենք նման քննարկումներ չենք ունեցել, այդ հարցերը չեն բարձրացվել իմ հետ քննարկումներում։ Խմբակցության ներսում ես հանդիպում եմ ունեցել մոտ մեկ, մեկուկես ամիս առաջ, որի ժամանակ այդ հարցերը չեն բարձրացվել, և հիմա ես այդ ընդհանրական հայտարարությանը չեմ ցանկանում անդրադարձ կատարել։

Նորից եմ ասում՝ եթե լիներ կոնկրետ քննարկում, բարձրացված հարցերի վերաբերյալ, կլինեին նաև կոնկրետ պատասխաններ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել