Panorama.am-ը գրում է.

Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչները փակել են մայրուղին, պատճառը խաղողի մթերման խնդիրն է. բերքի մթերման արժեքը մինչև 50 դրամով ցածրացել է, և մեկ կիլոգրամի դիմաց այժմ գյուղացուն առաջարկում են 100 դրամ գումար, շատերը՝ նույնիսկ այդ գնով չեն կարոանում մթերել։

«Անցած տարի խաղողն ընդունել են 150 դրամով, իսկ այս տարի մի տեսակը դարձրել են 100, մյուսն էլ՝ 130 դրամ։ Դա գումար չի, որ մենք բերքը վաճառենք։ Պատերազմում վիրավորված երկու տղա ունեմ, ինչո՞վ պետք է պահեմ իրենց ընտանիքները, վարչապե՞տն է գալու պահի։ Գիտեք ինչ, ոչ մեկը մեզ համար ոչինչ չի անում։ Ու ոչ միայն վարչապետը..., պարոն Ծառուկյանի հետ էլ 20-30 տոննայի պայմանագիր ունենք, բայց ասում են 15 տոննա բերեք։ Ինչի՞ համար։ Խի՞ են պայմանագիր կապել, հիմա էլ քչացնում են, ասում են՝ հիվանդություն կա, չենք կարողանում մթերել»,- նեղսրտած նշեց խաղողագործներից մեկը։

Մյուսն էլ հակադարձեց՝ գիտեք ինչ, գոնե թող մյուսներն էլ Ծառուկյանի պես 150 դրամով մթերեն, դա էլ չեն անում։

«Այդ ոնց է, որ անցած տարի 150-ով են մթերել խաղողն ու տակ չեն տվել, հիմա չեն մթերում՝ ասելով, թե տակ կտանք։ Մենք չենք կարողանում մթերողներին տեսնել, որ մեր խնդիրը բարձրացնենք, այս տարբերակով գոնե հույս ունենք, որ մեր ձայնը կլսեն»,- հույս հայտնեց գյուղացիներից մեկը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել