News.am-ը գրում է.

Պարոն Միրզոյան, դուք որպես ԱԺ պատգամավոր, 2017-2018 թվականներին «Ելք» խմբակցությունից, հնարավորություն եք ունեցել դահլիճ բերել հրավառ նյութեր եւ իրականացնել ակցիա. հիմա խնդրում եմ բացատրել, թե ինչով կարող եմ խանգարել, որ իմ անմեղ պաստառը չի կարող մտնել ԱԺ դահլիճ եւ ես կարողանամ այն ինձ մոտ փակցնել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:

«Խնդրում եմ, որպես ԱԺ նախագահ, հրահանգել ձեր աշխատակազմին, որ ես կարողանամ պաստառը մտցնել ներս, հակառակ դեպքում ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ դուք այստեղ փորձում եք բոլոր ձեւերով խեղդել մեր բոլոր ակցիաները»,-ասաց նա:

Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Հարգելի տիկին Սամսոնյան, ես ոչ մեկին չեմ պատրաստվում խեղդել, Աստծո սիրուն: Ինչ ակցիա ուզում եք արեք, ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը: Կհասկանանք՝ ինչի մասին է խոսքը: Ինչ վերաբերում է ֆայերները ներս բերելու դեպքին, անկեղծ ասած, մենք հեղափոխություն էինք անում, այդպես ստացվեց»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել