Հայաստանից 12-ամյա Սամվելի կատարմամբ հայերեն երգը գրավել է Ֆրանսիայի մանկական «Ձայնը» նախածի ժյուրիին։ Պատրիկ Ֆիորին, Ջենիֆեր Բարտոլին եւ գնչու երգիչ Քենժի Ժիրակը չեն կարողացել զսպել հույզերը։

Սամվելը կատարել է Արաբո Իսպիրյանի «Տուն իմ հայրենի» երգը։ Տղան այս ստեղծագործությունն ընտրել է ի նշան հարգանքի իր արմատների հանդեպ, ինչպես նաեւ Պատրիկ Ֆիորիին մտովի Հայաստան տեղափոխվելու հնարավորություն տալու համար։ «Նա հայերենով է երգում»,- զարմանքով նշել է Պատրիկը։ Ամեն դեպքում Սամվելին առաջինն ընտրել է երգչուհի Ջենիֆեր Բարտոլին։

- Ես չգիտեի, որ սա հայերեն է, ես պարզապես վայելում էի մեղեդին… Ինչի՞ մասին է այս երգը,– հարցրել է նա։

- Սա օտարականի երգ է, որի հայրենիքը մնացել է սրտում,- պատասխանել է Սամվելը։

- Շատ լավ երգ է։ Ի դեպ, ես նույնիսկ չգիտեի, որ Պատրիկ Ֆիորին հայ է։ Իսկ առահասարակ, այս երգն ինձ գնչուների արեւելյան երգեր հիշեցրեց,- նշել է ծագումով գնչու, Ֆրանսիայում հայտնի երգիչ Քենժի Ժիրակը։

- Հասկանո՞ւմ ես՝ ինչի մասին եմ խոսում,- Պատրիկ Ֆիորիին դիմել է Քենժին։

- Իհարկե,- պատասխանել է նա։

Ֆիորիեն, որը Ջենիֆերից հետո սեղմել է կոճակը, եւս հիացած էր։ «Ես հպարատանում եմ քեզանով։ Հայաստանը երկիր է, որին ես հատկապես կապված եմ։ Այն իմ արմատների մի մասն է։ Քեզ առանձնացնում են համեստությունն ու լավ դաստիարակությունը»,- ասել է նա Սամվելին, որը նրա թիմն է ընտրել։ Ի պատասպան Պատրիկը հիացած ասել է. «Շատ, շատ բարեւ»։

Ի դեպ, Սամվելը Ֆրանսիա է տեղափոխվել, երբ վեց տարեկան է եղել եւ ապրում է Մարսելում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել