Netflix-ի պրովոկացիոն «Cuties» ֆիլմը սկանդալի առիթ է դարձել։ Կինոնկարը, որը պատմում է թվերք պարել սովորող դեռահաս աղջիկների մասին, թրեյլերի դուրս գալուց անմիջապես հետո կինոյի սիրահարների քննադատություններին ու ատելությանն է արժանացել։ Այսօր արդեն ֆիլմը հնարավոր է ամբողջությամբ դիտել։ Netflix-ի բաժանորդները խոստովանում են, որ տասը րոպեից հետո անջատել են ֆիլմը՝ վախենալով, որ իրենց հետևից կգա ՀԴԲ-ն և մեղադրանք կառաջադրի պեդոֆիլիայի համար։ Rotten Tomatoes կինոքննադատական կայքում «Cuties» ֆիլմն այժմ ունի ընդամենը 3%, իսկ IMBD-ում՝ 10-ից 1,7 բալ։ Հեռուստադիտողն այնքան դժգոհ է, որ շատերը չեղարկում են իրենց Netflix-ի բաժանորդագրությունը և համոզում են դա անել նաև մյուսներին։ Ահա մի քանի կարծիք՝ արված դիտորդների կողմից․

«Ես չդիմացա անգամ տասը րոպե ու անջատեցի այն։ Ինչպե՞ս սա կարող է Sundance մրցանակի արժանանալ։ Ո՞վ է համաձայնություն տվել, որ նկահարահանվի մի ֆիլմ, որտեղ 11-ամյա աղջիկները թվերք են պարում»։

«Հենց նոր չեղարկեցի իմ Netflix-ի բաժանորդագրությունը, քանի որ նրանք տեղադրել են այս պեդոֆիլական աղբը։ Հենց այստեղ ամեն ինչին վերջ դնել էր պետք։ ԻՐԱԿԱՆ 11-ամյա աղջիկներին ստիպում են սեքսուալ շարժումներ կատարել, և դրա համար փորձերին կանչել են 650 դեռահաս աղջկա»։

«Եթե Ձեզ իսկապես դուր է գալիս այս ֆիլմը, ապա Ձեզ օգնություն է հարկավոր ու, որքան հնարավոր է, շուտ։ Եթե այս կինոնկարին դրական եք վերաբերվում, ապա Ձեր նկատմամբ ևս պետք է քրեական գործ հարուցվի, ինչպես և դա պետք է արվի ֆիլմի պրոդյուսերների նկատմամբ։ Խղճում եմ դեռահաս դերասաններին, որոնց պարզապես օգտագործել են»։

«Սարսափելի է, որ սա ընդհանրապես տարածվում է օրինական պայմաններում»։

Թվիթերում արդեն իսկ հայտնվել են ֆիլմից հատվածներ, որոնք ոչ մի բացատրություն չունեն։ Ուշադիր եղեք դրանք դիտելուց առաջ, քանի որ հատվածները չափազանց պրովոկացիոն են։

Sundance ֆեստիվալի ընթացքում ֆիլմն արժանացել է մրցանակի։ Netflix-ը պաշտպանում է կինոնկարն իր ողջ ուժերով։ FOX հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ «Cuties»-ն ուժեղ կինոնկար է այն մասին, թե ինչպես է երեխան փորձում պայքարել ընտանիքի պահպանողական հայացքների դեմ՝ ընտրելով ազատ պարերով հետաքրքրվող ընկերուհիներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել