Խոյ: Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք անսովոր իրադարձություններ, որոնք դեռ երկար կմնան ձեր հիշողության մեջ: Այսօր չափազանց զգացմունքային եք, մեծ նշանակություն և կարևորություն կտաք ցանկացած մանրուքի: Սպասվում են հետաքրքիր ծանոթություններ, կհանդիպեք մարդկանց, որոնց հետ շփումից նոր մտահղացումներ կծնվեն:

Ցուլ: Հրաշալի օր է աշխատանքին նվիրելու համար: Այսօր կարող եք անգամ լեռներ շրջել: Ձեր ջանքերը շատ բարձր կգնահատվեն, հաճախ կգերազանցեն ձեր սպասելիքները: Նշանի շատ ներկայացուցիչներ մասնագիտական ոլորտում հաջողությունների հասնելու համար ստիպված կլինեն որոշ խորամանկությունների դիմել: Նպատակահարմար օր է խոշոր գնումներ կատարելու համար:

Երկվորյակ: Բարեհաջող օր է: Բոլոր հարցերում հաջողակ եք, ձեռնարկած գործերն արդյունավետ կլինեն: Այսօր ծագած խնդիրներից հեշտությամբ գլուխ կհանեք, իսկ եթե ձեռնամուխ լինեք նոր նախագծերի իրագործմանը, ապա, միանշանակ, հաջողության կհասնեք: Հին դաշնակիցներn օգնության հարցում կարող են մերժել, ինչի համար, սակայն, անհանգստանալ չարժե:

Խեցգետին: Թեթև, հաջող օր է, հարմար ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Կհաջողվի իրականացնել բոլոր ծրագրերն ու մտահղացումները: Լավ կանցնեն գործնական բանակցությունները: Կլսեք բոլոր կարծիքները, կպաշտպանեք սեփական տեսակետները:

Առյուծ: Այսօր կարող են որոշ դժվարություններ առաջանալ, որոնք, սակայն, ձեզ չեն վախեցնի: Էներգիայի հոսք կզգաք, կհասկանաք, որ պատրաստ եք հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր աշխատանքին վերաբերող կարևոր տեղեկություններ կստանան: Կարող եք վերջ դնել ղեկավարության հետ ունեցած հին կոնֆլիկտներին և ամրապնդել մասնագիտական դիրքերը: 

Կույս: Հանգիստ օր է սպասվում: Օրվա առաջին կեսին հաճելի լուրեր, նաև կարևոր տեղեկություններ կստանաք: Հրաշալի ժամանակահատված է ընկերների, համախոհների հետ շփվելու, արդիական խնդիրներ քննարկելու համար: Կհաջողվի նոր դաշնակիցներ ձեռք բերել. վերջիններս շատ անգամներ կօգնեն ձեզ դուրս գալ բարդ իրավիճակներից: Հրաշալի լեզու կգտնեք թույլ սեռի ներկայացուցիչների հետ: 

Կշեռք: Բոլոր հարցերում աստղերը ձեր կողմից են: Ստեղծված խնդիրները ձեզ չեն վախեցնի, մեծ ոգևորությամբ կհաղթահարեք բոլոր խոչընդոտները: Ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումները լավ կանցնեն: Նոր ծանոթների վրա հրաշալի տպավորություն կթողնեք: 

Կարիճ: Հրաշալի օր է բոլոր նրանց համար, ովքեր մտահոգված են ընտանիքի և սիրելիի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրներով: Աշխատանքի վրա կենտրոնանալ դժվար թե ստացվի, փոխարենը կկարողանաք հրաշալի ժամանակ անցկացնել մտերիմների հետ: Հեշտությոմբ լեզու կգտնեք նրանց հետ և կխուսափեք տարաձայնություններից։ 

Աղեղնավոր: Հին հարցերը չպարզաբանած՝ նոր խնդիրներ եք ստեղծում: Մեկ այլ ուղղությամբ կենտրոնացրեք ուժերը, և օրն ավելի լավ ընթացք կստանա: Ուշադրություն դարձրեք ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ հարաբերություններին: Կարելի է դրական փոփոխությունների հասնել` ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելով: 

Այծեղջյուր: Նոր մտահղացումներն այնքան շատ են, որ չեք կողմնորոշվի, թե ինչից սկսել: Տրամադրությունը փոփոխական կլինի, նշանի շատ ներկայացուցիչներ հակասական զգացողություններ կունենան, պատրաստ կլինեն ամեն ինչ վտանգել կարճատև հաճույքների համար: Աստղերը խորհուրդ են տալիս առավել զուսպ լինել, այսօր որոշ սահմանափակումներ հետագայում կօգնեն խուսափել մի շարք խնդիրներից: 

Ջրհոս: Հաջողության հասնելու հավանականությունը մեծ է: Ինքնուրույն գործել չարժե, կգտնվեն մարդիկ, որ կաջակցեն ձեզ, իրենց վրա կվերցնեն ամենաբարդ գործերը: Կարող եք երկարաժամկետ համագործակցության համաձայնագրեր կնքել, հանդիպել գործատուների հետ: Ժամանակին կատարած աշխատանքի դիմաց պարգևատրման կարժանանաք: 

Ձկներ: Մի շտապեք հարաբերություններ պարզել: Ժամանակի ընթացքում խճճված իրավիճակը կհարթվի, խնդիրները կլուծվեն: Կարող եք փոքրիկ խորամանկությունների դիմել, սակայն դրա անհրաժեշտությունն ամենևին էլ չկա: Բարեհաջող օր է անձնական բնույթի որոշ հարցեր քննարկելու, ճիշտ լուծումներ գտնելու համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել