«Փաստ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 14-ն ու 15-ը այս տարի յուրահատուկ... «սեպտեմբերի 1» էին: Մոտ վեցամսյա ընդմիջումից հետո աշակերտները վերջապես գնացին դպրոց՝ իհարկե, պայմանով, որ պետք է պահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները: Կարծիքները տարբեր են՝ սկսյալ դասերը սկսելու նպատակահարմարությունից մինչեւ դիմակի պարտադրանքը երեխաներին:

Ուսումնական տարվա առաջին օրը բազմաթիվ ծնողներ տեսանյութեր ու լուսանկարներ էին հրապարակում տարբեր դպրոցներից. որոշ դեպքերում իսպառ բացակայում էին դիմակները, սոցիալական հեռավորության մասին խոսք չկար, այլ դեպքերում էլ դպրոցներում չափից ավելի էին «ջանացել», ընդհուպ՝ հատուկ նշումներով պարանով իրարից հեռավորություն պահող երեխաներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել