«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, իշխանություններն առաջիկայում նախատեսում են օրենսդրական փոփոխություններ իրականացնել. ըստ այդմ, առաջարկվում է սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում` 2 միլիոնից 10 միլիոն դրամ:

Թեմայի հետ կապված արդեն իսկ հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը՝ նշելով, որ «այս նախաձեռնությունը գործող իշխանությունների ձեռքին եւս մի գործիք է` ուղղված ազատ խոսքի, մասնավորապես` մամուլի ազատության սահմանափակմանը»:

Երեկ հայտնի դարձավ, որ այս հայտարարությանը արձագանքել են Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիան եւ Լրագրողների եվրոպական ֆեդերացիան: «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանություններն իրենց նպատակին հասնելու համար նախատեսում են ստեղծել տեղեկատվական դաշտն ուսումնասիրող առանձին խումբ, որի հիմնական նպատակը դաշտում ոչ միայն մոնիտորինգ իրականացնելն է, այլեւ համապատասխան վերահսկողություն սահմանելը:

Ի դեպ, ըստ տեղեկությունների, կիրառվելու է սոցիոլոգների կողմից կազմված հատուկ գործիքակազմ, ինչի միջոցով որոշվելու է տվյալ լրատվամիջոցներում եւ հատկապես սոցցանցերում արված հրապարակումների հավաստիության, վիրավորանքի եւ զրպարտության «չափը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել