Armsport.am-ը գրում է․

«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն մոտ է «Յուվենտուս» տեղափոխությանը։

La Gazzetta dello Sport-ի տեղեկացմամբ՝ «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի մոտ, որը թուրինցիների շորթ-լիստի առաջին տեղում էր, փաստաթղթային խնդիրներ են ի հայտ եկել։ Հավանական է, որ մինչև տրանսֆերային պատուհանի ավարտ դրանք չլուծվեն։ Այդ կերպ, Ջեկոն նորից գլխավորեց «Յուվենտուսի» առաջնահերթ նպատակների ցուցակը։

Հաղորդվում էր, որ 34-ամյա բոսնիացուն կգնեն 10 մլն եվրոյով։ Պայմանագիրը նախատեսված կլինի 2 տարով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել