ՌԴ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը հայտնել է իմունիտետի բարձրացման գործում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ազդեցության մասին:

Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, վերջինս նշել է, որ կրկնակի պատվաստման դեպքում մարդու իմունիտետը վեց անգամ և նույնիսկ ավել շատ ուժեղացնում է կորոնավիրուսի դեմ պաշտպանվածությունը:

Գամալեայի անվան կենտրոնի տնօրենը մասնավորեցրել է, որ դա տեղի է ունենում հիշողության բջիջների և հակամարմինների ձևավորման շնորհիվ, ինչն օգնում է «իմունային պատասխան» տալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել