Armenpress.am-ը գրում է.

«Բարսելոնայի» նորեկ Միրալեմ Պյանիչը կատալոնական ակումբին միանալուց հետո կիսվել է իր հույզերով:

«Բարսելոնայում» խաղալը մեծ արտոնություն է, դա իմ մանկության երազանքն է: Ես աշխարհի ամենամեծ թիմում եմ և շատ հպարտ եմ դրանով: Այստեղ խաղում են հիանալի ֆուտբոլիստներ: Հուսով եմ, որ իմ խաղով կուրախացնեմ երկրպագուներին:

Մեսսի՞: Ես չեմ պատկերացնում նրան այլ ակումբում: Պարտությունից հետո միշտ կա հիասթափություն, բայց սա նրա տունն է: Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, և շատ կարևոր է, որ նա այժմ մեզ հետ լինի:

Հիշեցնենք, որ Պյանիչը որոշել է` որ խաղային համարով հանդես կգա նոր թիմում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել