Panorama.am-ը գրում է.

Ասիական Զարգացման Բանկի կողմից այսօր թողարկված զեկույցի համաձայն վերջին գրեթե վեց տասնամյակների ընթացքում Զարգացող Ասիայի տնտեսություններն այս տարի առաջին անգամ կկրճատվեն, սակայն վերականգնումը կվերսկսի հաջորդ տարի, երբ տարածաշրջանը կսկսի դուրս գալ թագավարակի համավարակի (COVID-19) արդյունքում հասցված տնտեսական ավերածություններից։

Ասիական զարգացման հեռանկարները 2020-ի թարմացման շրջանակներում զարգացող Ասիայի համար այս տարի կանխատեսվում է -0.7% ՀՆԱ աճ, որը 1960-ականների սկզբներից ի վեր առաջին բացասական աճը կլինի։ Աճը կհասնի 6.8%-ի 2021թ-ին մասմաբ այն պատճառով, որ աճը կչափվի թույլ 2020թ-ի համեմատ։ Այն միևնույն է հաջորդ տարի արտադրության ծավալը կթողնի COVID-19-ին նախորդող կանխատեսումներից ցածր, որը ենթադրում է «L»-ի տեսքով, այլ ոչ թե «V»-ի տեսքով վերականգնում։ Սպասվում է, որ տարածաշրջանի տնտեսությունների մոտ ¾-ը 2020թ-ին կցուցադրի բացասական աճ։ 

Ասիական Զարգացման Բանկի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ Ասիական զարգացման հեռանկարները 2020-ի թարմացման շրջանակներում Հայաստանի ՀՆԱ-ի աճը իջեցված է -4%-ի, որը հանդիսանում է 2020թ-ի ապրիլին կանխատեսված -3.5%-ից հետագա անկում։ Սպասվում է, որ ՀՆԱ-ի աճը կավելանա՝ 2021թ-ին հասնելով 3.5%-ի։ COVID-19-ի պայմաններում մեկ տարի առաջ գրանցված 7% ՀՀ տնտեսական աճը դադարեց՝ այս տարվա առաջին կեսին կրճատվելով 5.7%-ով։ ՀՀ-ի համար գնաճի կանխատեսումը ապրիլի 2.8%-ից իջեցվել է 1.4%-ի այս տարի՝ պայմանավորված ներքին և արտաքին թույլ պահանջարկով, նավթի ցածր գնով և բավականին կայուն փոխարժեքով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել