News.am-ը գրում է.

Պետությունները պետք է անեն հնարավոր ամեն բան` Իրանի միջուկային ծրագրի շուրջ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պահպանման համար. համաձայնագիրը բազմակողմ դիվանագիտության եւ միջուկային չտարածման հաղթանակ է դարձել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

«Ես միշտ հայտարարել եմ, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը բազմակողմ դիվանագիտության եւ միջուկային զենքի չտարածման հաղթանակն է: Կարծում եմ, որ անդամ պետությունները պետք է ամեն հնարավոր ամեն բան` այն պահպանելու համար»,- ասել է Գուտերեշը:

«Ինչ վերաբերում է իմ դերին, ապա քարտուղարությունն առաջնորդվելու է նրանով, ինչ գալի է Անվտանգության խորհրդի կողմից»,- հավելել է նա:

Իրանը եւ միջազգային բանակցողների վեցնյակը 2015-ի հուլիսին պատմական համաձայնության էին եկել իրանական ատոմի երկարամյա խնդրի լուծան վերաբերյալ: Ամիսներ տեւած բանակցություններն ավարտվել էին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) ընդունմամբ, որի իրագործումն ամբողջությամբ հանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Միացյալ Նահանգների եւ Եվրամիության կողմից նախկինում սահմանված տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցները:

Պայմանավորվածությունը, մասնավորապես, նախատեսում էր, որ զենքի էմբարգոն կհանվի Իրանից հինգ տարվա ընթացքում, զենքի մատակարարումները հնարավոր էին նաեւ դրանից առաջ, սակայն` միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությամբ: Գործարքն իր նախնական տեսքով չտեւեց նույնիսկ երեք տարի. 2018-ի մայիսին Միացյալ Նահանգները հայտարարեցին դրանից միակողմանի դուրս գալու եւ Թեհրանի դեմ կոշտ միակողմանի պատժամիջոցների վերականգնման մասին:

Վերջերս Վաշինգտոնը փորձում է վերականգնել ՄԱԿ-ի պատժամիջոցներն Իրանի դեմ: Օգոստոսին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Անվտանգության խորհրդի նախագահին բողոք էր հղել` 2231 բանաձեւով նախատեսված հակաիրանական պատժամիջոցների վերականգնման ընթացակարգը սկսելու համար Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ գործողությունների  համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) դրույթները չկատարելու վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել