Panorama.am-ը գրում է.

Երևանի պետական համալսարանից ուսանողները երթով  հասել են կառավարության շենք: 

«Ուսման վարձի մասնակի փոխհատուցման նախաձեռնության առաջին ամենակարևոր փուլը ավարտված է:

Ավելի քան 5000 ուսանող իր ստորագրությամբ միացել է ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնությանը` դիմելու կառավարություն ուսման վարձի մասնակի փոխհատուցման խնդրանք-պահանջով։

Այսօր ժամը 13։00-ին համալսարանից երթով կգնանք կառավարություն, մեր դիմումը փոխանցելու գործադիրին»,- ավելի վաղ հայտնել էր ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:

Ուսանողները նշում են, որ համավարակով առաջացած վիճակով պայմանավորված՝ իրենց ընտանիքները ֆինանսական խնդիրներ ունեն, չեն կարողանում վճարել իրենց ուսման վարձը:

«Հիմա ենք անում, չենք սպասում, որպեսզի ստորագրություններն ավելի շատ լինեն, որովհետև շուտով մոտենում է  ուսման վարձերը վճարելու սահմանված ժամկետը: Եթե չվճարեն, ըստ կարգի, դուրս են մնալու: Այդ խնդիրը հնարավորինս շուտ լուծում պետք է ստանա»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել