ՍԴ դատավորների թեկնածուների քվեարկությունը կայացավ։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, ով ներկայացրեց արդյունքները:

Քվեարկությանը մասնակցել է 88 պատգամավոր: Այսպիսով՝ ՍԴ թեկնածուներից Երվանդ Խունդկարյանին կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 2, երկու քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Արթուր Վաղարշյանին կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ՝ մեկ, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Էդգար Շաթիրյանին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ՝ 3:

Նշենք, որ պատգամավորներից յուրաքանչյուրին տրվել էր երեք առանձին քվեաթերթիկ, որտեղ առանձին-առանձին նշված էին երեք թեկնածուների անունները, և պատգամավորները պետք է քվեարկեին կողմ կամ դեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել