Hraparak.am-ը գրում է.

Քիչ առաջ ավարտվեց Սահմանադրական դատարանի դատավորի երեք թեկնածուների քվեարկությունը: ԲՀԿ-ն ու Լուսավոր Հայաստանը, հիշեցնենք, բոյկոտել ու չէին մասնակցում քվեարկությանը: Մեր տեղեկություններով`«Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկել երեք թեկնածուներին էլ, այսինքն` երեքն էլ կընտրվեն: Քվեարկության արդյունքները կհրապարակվեն քիչ հետո:

Նշենք, որ երեքից ամենախնդրահարույցը Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն էր, բայց իշխանությունը որոշել է նրան էլ ընտրել` այդպիսով լուծելով ՍԴ-ի հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել