Panorama.am-ը գրում է.

Վրաստանում չի ծրագրվում սահմանել համընդհանուր կարանտին և պարետային ժամ: Այս մասին  հայտարարել է կառավարության վարչակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին, գրում է վրացական Առաջին ալիքը։

«Կարող ենք վստահորեն ասել, որ լիարժեք կարանտինի սահմանում նախատեսված չէ, ինչպես նաև չենք պատրաստվում հայտարարել արտակարգ դրություն, կառավարությունն այսօր լիովին վերահսկում է իրավիճակը: Այնուամենայնիվ, չպետք է մոռանանք, որ վարակվածների թիվն ավելանում է, և մենք պետք է հատկապես զգույշ լինենք:

Չնայած այդ ամենին մենք պետք է կրենք շնչադիմակներ, պետք է պաշտպանենք սոցիալական հեռավարություն և հնարավորինս զերծ մնանք ավելորդ հավաքույթներից»,- ասել է Նաթիա Մեզվրիշվիլին:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվի կտրուկ աճ է գրանցվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել