Tert.am-ը գրում է․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիք է հայտնել, որ Բելառուսի քաղաքացիները ինքնուրույն և առանց արտաքին ճնշման պետք է գլուխ հանեն երկրում ստեղծված իրավիճակից: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Պուտինը՝ երկուշաբթի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը:

«Մենք կողմ ենք, որ բելառուսներն իրենք առանց արտաքին ճնշման և հուշումների՝ հանգիստ ռեժիմով և երկխոսությամբ գլուխ անեն այս իրավիճակից և գան ընդհանուր որոշման»,- ասել է ՌԴ առաջնորդը:

Վերջինս հայտարարել է, որ տրամաբանական, նպատակահարմար և պատեհաժամ է համարում Լուկաշենկոյի առաջարկը Բելառուսի Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել