Armsport.am-ը գրում է․

Սեպտեմբերի 27-ին Փարիզում կմեկնարկի թենիսի Մեծ սաղավարտի այս տարվա 3-րդ մրցաշարը՝ Ֆրանսիայի բաց առաջնությունը։ 

Ռոլան Գարոսի պաշտոնական կայքը հրապարակել է այն թենիսիստների անունները, որոնք տղամարդկանց և կանանց մենախաղում ստացել են որակավորման փուլին և հիմնական ցանցին մասնակցելու wild card։

Այդ թենիսիստների թվում է նաև տղամարդկանց մենախաղի 2016 թվականի առաջնության եզրափակիչի մասնակից, Մեծ սաղավարտի մրցաշարերի եռակի չեմպիոն Էնդի Մարեյը։Հավելենք, որ Էնդի Մարեյը wild card էր ստացել նաև Ցինցինատիի Մասթերսում և US Open-ում։ Անցած տարի վիրահատությունից հետո Մարեյը վարկանիշային բազմաթիվ միավորներ է կորցրել, որոնցով նա չէր կարող մասնակցել Մեծ սաղավարտի մրցաշարերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել