Panorama.am-ը գրում է․

Սեպտեմբերի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոբելյանական՝ 15-րդ համերգաշրջանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ասուլիսում նախ ամփոփելով 14-րդ համերգաշրջանն ասաց, որ  այն եղել է բավականին հագեցած, 51 համերգ են ունեցել, կատարել են ավելի քան 190 ստեղծագործություն, նաև ստեղծագործություններ, որոնք գրվել են հատուկ նվագախմբի համար, ելույթ են ունեցել նաև փայլուն մենակատարների հետ։

Նա նշեց, որ 190 ստեղծագործություններից 100-ի հեղինակները  հայ կոմպոզիտորներ են. «Մեր սիմֆոնիկ նվագախմբի առաքելություն է, որ ոչ միայն կատարել շատ հայտնի ստեղծագործություններ, նաև մոտիվացնեն  հայ կոմպոզիտորներին, ինչն իրենց մոտ ստացվում է»։

Ս. Սմբատյանն ասաց, որ  հբելյանական համերգաշրջանում կունենա 50 համերգ, երեք  շատ կարևոր հյուրախաղ, երկու շատ մեծ ու կարևոր ձայնագրության նախագծեր, ծրագրում են անցկացնել երեք փառատոն։

«Ամենակարևորը, որ վաղը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ համերգաշրջանը, ինչը մեզ համար շատ կարևոր է»,- նշեց նա։ 

Ս.Սմբատյանի ներկայացմամբ, վաղը համերգին կհնչի մաեստրո Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհին» բալետից երեք սիմֆոնիկ հատված։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել