Tert.am-ը գրում է․

Պետությունը պետք է ռեսուրսներ ներգրավի և ներարկի տնտեսություն, որ դիմակայի տնտեսության անկմանը, ինչի համար էլ պարտքը անհրաժեշտ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝  անդրադառնալով պետական պարտքի աճին:

Խոսելով պետական պարտքի արդյունավետ օգտագործման մասին՝ Վարդան Արամյանն ասաց, որ այդ խնդիրը մշտապես առկա է և դա գնահատելու համար պետք է խորքային ուսումնասիրություն անել:

«Այս պահին կառավարության պարտքի հետ կապված մակրո մակարդակում մեկ խնդիր եմ տեսնում, այն է, որ նպատակային ծրագրերի համար տրամադրված վարկերը սկսած 2018 թվականից առ այսօր ավելի դանդաղ են աճում, քան բյուջետային օժանդակության համար տրամադրվածները»,– ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել