Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, սեպտեմբերի 14-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 15 507, մահացության ցուցանիշը՝ 310:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան – 15 507

2. Ռուսաստան – 7320

3. Իրան - 4805

4. Ադրբեջան – 3781

5. Թուրքիա – 3465

6. Վրաստան – 600

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 310

2. Իրան – 277

3. Ռուսաստան – 128

4. Թուրքիա –84

5. Ադրբեջան – 56

6. Վրաստան – 5

Հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 14-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 107, մահվան՝ 3 նոր դեպք․վարակվածների ընդհանուր թիվը 45 969 է, մահվան դեպքերինը՝ 1201:

Մեկ օրում առողջացածների թիվը 34 է, ընդհանուր առողջացածներինը՝  41693, փաստացի բուժվողներինը՝ 3075 (մեկ օրում ավելացել է 70-ով): 

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 16-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Քուվեյթը, Օմանը, Պանաման, Արուբան, Մալդիվները, Թյորքս և Կայկոսը, Իսրայելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել