News.am-ը գրում է.

Արձակուրդում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է նաեւ գործնական հանդիպումներ ունենալ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Հանրապետության նախագահն այցելել է աշխարհահռչակ Քեմբրիջի համալսարանի գիտական կենտրոն: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։

Նախագահ Սարգսյանը հանդիպել է գիտական կենտրոնի ղեկավարության հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են հայկական կրթական եւ գիտահետազոտական կենտրոնների հետ համագործակցության հնարավորություններին՝ հաշվի առնելով Քեմբրիջի համալսարանի համաշխարհային ավանդույթները գիտության ու կրթության ասպարեզում եւ հայ գիտնականների ձեռքբերումներն ու նվաճումները գիտության ոլորտներում, ինչպես նաեւ կրթության աճող դերն ու նշանակությունը ժամանակակից աշխարհում:

Քննարկվել եւ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության շուրջ համաձայնագիր ստորագրել մասնավորապես արհեստական բանականության, ժամանակակից տեխնոլոգիաների, այդ թվում՝ բիոտեխնոլոգիաների ոլորտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել