Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները Ներքին անվտանգության վարչության և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտել են թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, մասնավորապես՝ Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում Վրաստանից «Բագրատաշեն» պետական սահմանային անցակետով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՀՀ քաղաքացի Կ.Գ.-ի նկատմամբ անցկացված մաքսային հսկողության` անձնական մաքսային զննման արդյունքում վերջինս հագուստի գրպաններից դուրս է բերել և ներկայացրել է 6 պոլիէթիլենային փաթեթ` 358 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի բյուրեղանման զանգվածների պարունակությամբ:

Փաստի առթիվ  քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով  հանցագործության հատկանիշներով Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են Քննչական վարչություն, որտեղ հարուցված քրեական գործի շրջանակներում  քաղաքացի Կ.Գ.-ն ձերբակալվել է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել