Tert.am-ը գրում է․

Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 28,6 միլիոնը․ վերջին 24 ժամվա ընթացքում վարակման դեպքերի թիվն ավելացել է գրեթե 308 000-ով, ինչը համավարակի սկզբից գրանցված օրական ամենաբարձր ցուցանիշն է, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կիրակի հրապարակված տվյալների համաձայն՝ մահվան ելքով դեպքերի թիվը նախօրեին ավելացել է 5,6 հազարով և ընդհանուր գերազանցել է 917 հազարը։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ սեպտեմբերի 13-ի դրությամբ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 28 637 952  և դրա հետևանքով մահվան 917 417 դեպք։ Վարակակիրների թիվը մեկ օրում ավելացել է 307 930-ով, մահվան ելքով դեպքերի թիվը՝ 5 537-ով։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել