keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Համոզված եմ, որ ԲՀԿ-ին կհաջողվի մեծ հանրահավաք անել. Վարդան Ղուկասյան (Video)

visibility 1770 commentմեկնաբանել

News.am-ը գրում է․

Ես համոզված եմ, որ ԲՀԿ-ին կհաջողվի մեծ հանրահավաք անել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը:

«Ինչո՞ւ պետք է ժողովուրդը չգա ԲՀԿ-ի հետեւից: Նախ ժողովուրդը միշտ էլ ԲՀԿ-ին ձայն է տվել, իսկ այսօր էլ օր-օրի ժողովուրդը հիասթափվում է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է «ԻՄ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի պնդմանը, թե ԲՀԿ-ն այլ ուժերի ազդեցության տակ է գործում, Վարդան Ղուկասյանն արձագանքեց. «Շատ սխալ է ասում, ԲՀԿ-ն շատ ազատ կուսակցություն է, ազատ է գործում: Ես այդպիսի բան չեմ տեսնում: Նախկինի համար բան չունեմ ասելու, այն ժամանակ թափանցիկ ասում էին՝ ով ում հետ է, բայց հիմա բացառում եմ, որ որեւէ մեկի հետ լինի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել  

Տես նաև՝