Մարդիկ մշտապես կարիք ունեն ներդաշնակության և գեղեցկության։ Շատերը փորձում են իրենց շրջապատել աչքին հաճելի իրերով, իսկ ոմանց համար էլ գեղեցիկ պարզապես նշանակում է թանկարժեք։ Մշակութային նմուշների սիրահարները պատրաստ են ահռելի գումարներ տալ՝ կերպարվեստի գլուխգործոցներ ձեռք բերելու համար, չէ՞ որ յուրաքանչյուր կտավ բովանդակում է այն պատկերած վարպետի էներգետիկան։

Ներդրողներն ու արտ-դիլերները հաճախ գնում են արվեստի գլուխգործոցներ՝ հետագայում դրանք առավել թանկ գնով վաճառելու համար։ Իսկ գեղարվեստը գնահատողներն ու կոլեկցիոներները հիմնվում են կտավից ստացված էմոցիաների ու տպավորությունների վրա։

Արվեստի յուրաքանչյուր գործ ունի իր գինը։ Լեոնարդո դա Վինչին, Մալևիչը, Մոնեն ստեղծել են կտավներ, որոնք այսօր ամենաթանկարժեքն են համարվում աշխարհում։ Դրանց գինը հասնում է հարյուրավոր միլիոն դոլարների։ Այսօրվա դրությամբ ամենաբարձր գինն ունի Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որը կորել էր Աբու Դաբիում գտնվող Լուվրի մասնաճյուղից և երկար ժամանակ չէր հայտնաբերվում։

Կտավի պատվիրատուն եղել է Լյուդովիկոս XII-ը։ Պահպանվել է նաև մի քանի սևագիր, որոնք դա Վինչին արել է կտավը ստեղծելու ընթացքում։

2011 թ. Լոնդոնում Լեոնարդո դա Վինչիի աշխատանքների հերթական ցուցադրության ժամանակ ներկայացվեց բարոնետ Կուկի հավաքածուից մի կտավ։ Արվեստագետները նշեցին, որ այն «Աշխարհի փրկչի» աղավաղված, սակայն օրիգինալ կտավն է։ Այդ ժամանակ կտավն արժանացավ քննադատնեի ու նկարիչների դրական կարծիքներին, իսկ կես տարի անց մշակութային օբյեկտի արժեքը հասավ մի քանի հարյուր միլիոն դոլարի։ Այն փորձեց ձեռք բերել Դալաս քաղաքի թանգարանը, սակայն դա անել հաջողվեց միայն ռուս գործարար Դմիտրի Ռիբոլովլևին։ 6 տարի անց՝ 2017 թ. ձմռանը, գործարարը «Աշխարհի փրկիչը» վաճառեց 400 միլիոն դոլարով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել