Աբու Դաբիի իշխանությունները հրապարակել են նոր ուղեցույց, որի համաձայն հյուրանոցները պարտավոր են հյուրերին կոշերային սնունդ եւ խմիչքի տարբերակներ առաջարկել՝ կանխատեսելով հրեա-զբոսաշրջիկների ալիքը՝ ԱՄԷ-ի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի ստորագրումից հետո, հաղորդում է Fox News-ը:

Աբու Դաբիի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը պարտավորվել է սպասարկել Աբու Դաբիի էմիրության բոլոր այցելուներին եւ զբոսաշրջիկներին, իսկ հյուրանոցների ղեկավարներին խորհուրդ է տվել կոշերային ուտեստներ ներառել իրենց համարների ծառայության ընտրացանկերում եւ իրենց հաստատությունների բոլոր սննդի կետերում:

Նախարարությունը նաեւ հյուրանոցներին հանձնարարել է կոշերային ուտեստների մշակման սերտիֆիկատներ պահանջել եւ կոշեր պատրաստելու տարածքներ ստեղծել բոլոր խոհանոցներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել