Armsport.am-ը գրում է․

«Իհարկե Հարրին ծանր ամառ է անցկացրել, ուստի մենք նրան լրացուցիչ ժամանակ տվեցինք հանգստանալու համար: Վերադառնալուց հետո նա նորմալ տեսք ունի:

Նա կլինի մեր ավագը: Ինձ համար Մագուայրը հոյակապ անձնավորություն է: Այնպես որ, հուսով եմ, որ շուտով կտեսնենք նրա լավագույն ելույթը»,-նորվեգացի մասնագետի խոսքերն է փոխանցում «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ անգլիացին դատապարտվել է 21-ամսյա պայմանական ազատազրկման, երբ Միկոնոսում գտնվող բարի մոտ,  հանգստի ընթացքում վիճաբանել էր անգլիացի զբոսաշրջիկների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել