Armsport.am-ը գրում է․

«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Կևին-Պրինս Բոատենգը հայտնվել է իսպանական «Լաս Պալմասի» ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է Marca-ն:

Նշվում է, որ «դեղինները» 3 տարվա պայմանագիր են առաջարկել 33-ամյա ֆուտբոլիստին: Իտալական ակումբը պատրաստ է ազատ գործակալի կարգավիճակ տալ Բոատենգին, ում պայմանագիրը «Ֆիորենտինայի» հետ ավարտվում է 2021 թվականին:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանը Բոատենգն անցկացրեց թուրքական «Բեշիքթաշում»:

Հավելենք, որ «Լաս Պալմասը» Սեգունդայի նախորդ մրցաշրջանում զբաղեցրեց իններորդ հորիզոնականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել