168.am-ը գրում է․

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը կիսվել է ակումբի հավանական ձեռքբերումների վերաբերյալ իր կարծիքով:

«Մենք միշտ հնարավորություններ ենք փնտրում՝ ուժեղացնելու մեր կազմը և ստորագրելու հիանալի ֆուտբոլիստների, որոնք բնավորությամբ և խաղային հատկանիշներով կհամապատասխանեն մեզ:

Այս ամառը և այս ամբողջ տարին տարօրինակ էին: Շատ կարևոր է, որ բոլորը հասկանան, որ տեղի ունեցածը հսկայական ազդեցություն ունեցավ ֆուտբոլի վրա: Ցավոք, բոլոր ակումբները չէ, որ կարող են միլիոններ ծախսել»,- Սուլշերի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նախկինի նման հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի ձեռքբերմամբ և պատրաստ է նրա համար վճարել 120 միլիոն եվրո: «Կարմիր սատանաները» հետաքրքրված են նաև Կիևի «Դինամոյի» պաշտպան Վիտալի Միկոլենկոյով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել