Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, սեպտեմբերի 12-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 15 408, մահացության ցուցանիշը՝ 307:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան – 15 408

2. Ռուսաստան – 7245

3. Իրան - 4750

4. Ադրբեջան – 3715

5. Թուրքիա – 3427

6. Վրաստան –520

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 307

2. Իրան – 273

3. Ռուսաստան – 127

4. Թուրքիա –83

5. Ադրբեջան – 55

6. Վրաստան – 5

Հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 12-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 172, մահվան՝ 3 նոր դեպք․վարակվածների ընդհանուր թիվը 45 675 է, մահվան դեպքերինը՝ 1192:

Մեկ օրում առողջացածների թիվը 171 է, ընդհանուր առողջացածներինը՝ 41 605, փաստացի բուժվողներինը՝ 2878 (մեկ օրում նվազել է 2-ով):

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 16-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Քուվեյթը, Օմանը, Պանաման, Արուբան, Մալդիվները, Թյորքս և Կայկոսը, Իսրայելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել