Armsport.am-ը գրում է․

Լոնդոնի «Ֆուլհեմը» հետաքրքրված է «Բենֆիկայի» կիսապաշտպան Ֆլորենտինոյի ծառայություններով:

Ըստ The Sun-ի՝ «Ֆուլհեմի» ղեկավարությունը պատրաստ է վարձակալել 21-ամյա պորտուգալացուն 2 միլիոն ֆունտով, ինչպես նաև ցանկանում է գործարքի մեջ ներառել 27 միլիոն ֆունտ ստերլինգով նրա ամբողջական տրանսֆերը գնելու պարտադիր տարբերակը:

Նշվում է, որ «Ֆուլհեմի» ղեկավարությունը փորձում են թիմը համալրել նոր կենտրոնական կիսապաշտպանով, ով կօգնի Սքոթ Պարկերի թիմին պահպանել գրանցումը Անգլիայի Պրեմիեր լիգայում:

Հարկ է հիշեցնել, որ անցած մրցաշրջանում, ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառով, Ֆլորենտինոն Պորտուգալիայի առաջնությունում անցկացրեց ընդամենը 10 հանդիպում, որոնցում արդյունավետ գործողություններով գոլ չխփեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել