Tert.am-ը գրում է․

Հիմա այնքան շատ են հայրենասիրությունից խոսում, բայց մենք լրիվ այլ տեղ ենք գնում: Հազար ու մի բան կորցնում ենք, որոնք հայրենասիրության ատրիբուտներն են. միայն հայրենասիրություն բառով չէ: «Բարեփոխումները» մեզ լրիվ այլ տեղ են տանում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը՝ անդրադառնալով կրթության, մշակույթի ոլորտում տարվող քաղաքականությանը:

«Արհամարհված մշակույթ, տատասկով լցված մշակույթի դաշտ, հոգևոր դաստիարակության ամլացում. սրանք միայն խոսքեր չեն, համատարած սա է բոլոր բնագավառներում: Իսկ մշակույթը, հոգևորը, լեզուն շատ զգայուն են, եթե դրանցում մի բան արվում է, ազդեցություն է թողնում ամեն ինչի վրա: Ասում ենք՝ տնտեսությունը պետք է վերականգնենք, բայց առանց լեզվի, մշակույթի, ավանդույթների, հոգևոր դաշտի պահպանման ոչ մի տնտեսություն էլ չի զարգանա: Եթե մարդն իր հայրենիքը, հողը չսիրեց, այդտեղ տնտեսությունը զարգանալ չի կարող»,-ասաց Ղարաբաղցյանը:

Անդրադառնալով տարբեր խմբերի կողմից ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին՝ հրապարակախոսն ասաց.

«Մեկ անձի հրաժարականը պահանջելով չէ. բոլորին էլ պարզ է՝ նա ինքնագլուխ չի գործում: Մեկ հոգու հրաժարականը շատ քիչ է, ամբողջ կազմի հրաժարականն է պետք, որովհետև շղթա է: Արայիկ Հարությունյանին հանեն, կբերեն մի ուրիշ «Արայիկ Հարությունյան»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել