Tert.am-ը գրում է․

Արտակարգ դրության փոխարինումը նոր՝ այսպես կոչված կարանտինային մեթոդներով իր տրամաբանությամբ և կանխարգելիչ մեթոդաբանությամբ այնքան էլ չի տարբերվում նույն արտակարգ դրության նորմերից, որի մեջ իշխանությունը փորձում է իրեն առավելագույնս ապահովագրել քաղաքականապես. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարիտրոսյանը՝ անդրադառնալով նրան, որ արտակարգ դրության ռեժիմը մինչև 2021 թվականի հունվարի 11-ը փոխարինվել է  կարանտինով:

«Պետք է նշել, որ նույն միջոցառումները, որոնք մենք տեսնում էինք արտակարգ դրության սահմանման ժամանակահատվածում, դրանք այլևս այնքան ուշացած էին և ժամանակային առումով այնքան բացթողնված, որ չունեցանք այն արդյունքները, որ հանրությունն ակնկալում էր: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ այս երկար ժամանակահատվածով կրանտինային միջոցառումների բոլոր կետերն ու բոլոր կանխարգելիչ գործողություններն ունեն տրամաբանության և նույնիսկ կանխարգելման առումով լուրջ թերություններ»,- ասաց նա:

Ըստ Մարտիրոսյանի՝ ընդհանուր տրամաբանությունն այնպիսին է, որ իշխանությունը գործողություններ է կիրառում, որոնք այլևս ժամանակավրեպ են իրենց կանխարգելիչ մեթոդաբանությամբ, օրինակ՝ նույն դիմակ դնելու պահանջը, նույն սահմանափակումները, որևէ առումով, բացի իրենց քաղաքականապես երաշխավորելուց և ապահովագրելուց, այլ գործառույթ, որպես այդպիսին, ուղղակիորեն չեն կատարում։

«Այսինքն՝ բոլոր այն գործողությունները, որոնք պետք է կատարեին սրանից դեռևս 5 ամիս առաջ շատ կոնկրետ և հստակ մեթոդաբանությամբ, դրանք այնքան են բաց թողնվել, որ հիմա կանխարգելիչ ֆունկցիա ունեցող ինչ-որ գործողություններ կամ գործառույթներ այլևս դառնում են անիմաստ. մենք գնում ենք այլևս ուշացած գնացքի հետևից ինչ–որ գործողություններ անելու տրամաբանությամբ»,- ընդգծեց նա:

Հարցին՝ Ձեր խոսքում նշում եք, որ քաղաքական իմաստով են իրենց ապահովագրում իշխանությունները, ի՞նչ նկատի ունեք, Մարտիրոսյանը պատասխանեց. «Քաղաքական ապահովագրումը հետևյալին է վերաբերում․ այս բացթողնված և շատ վարչարարական գործողությունները, որոնք կատարվում էին նույն համաճարակը կանխելու առումով, դրանք այլևս այնքան ձախողված են, որ հիմա, կարծես թե, իշխանությունն անում է գործողություններ, ուղղակի անելու համար, ոչ թե կանխարգելելու կամ իրավիճակը վերահսկելու համար: Սա արվում է նրա համար, որ ասվի՝ մենք արել ենք այսպես, մենք արել ենք սա»,- ասաց նա և օրինակ բերեց Կառավարության կողմից 20-ից ավելի աջակցության ծրագրերը, որոնք, ըստ նրա, եթե հետևենք հանրության արձագանքին, կտեսնենք որ արդյունավետ չեն եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել