Մենք ապրում ենք Ամուլսարի հարակից համայնքներում և բոլորից շատ ենք մտածում մեր համայնքի, մեր հողի ու մեր ջրի մասին։ Մեզանից շատերը աշխատել են Ամուլսարում և տեսել են, թե ինչ որակի աշխատանք է իրականացվում։ 

Ճանապարհ փակողների համար «բնապահպանությունը» պատրվակ է։ Վստահ ենք՝ իրենք էլ գիտեն, որ «Լիդիան»-ը ամենաբարձր որակի աշխատանք է կատարում։ Եվ ուրեմն ի՞նչ շահ են հետապնդում նրանք ճանապարհ փակելով։ Միակ բանը, որին հասել են այս մարդիկ, հարյուրավոր քաղաքացիների սնանկացումն է, այս համայնքների դատարկվելն ու տասնյակ խանութների փակվելը։ Այս տեսանյութում մեր համայնքների բնակիչները պատմում են երկու տարվա ապօրինության հետևանքով համայնքի և իրենց ընտանիքների կրած վնասների մասին։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել