Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհին սպառնում է աննախադեպ տնտեսական ճգնաժամ, որը համեմատելի է 1930-ական թվականների Մեծ ճգնաժամի հետ, ասված է Միավորված ազգերի կազմակերպության զեկույցում:

Կանխատեսման համաձայն՝ ամբողջ աշխարհում 176 մլն մարդ աղքատության եզրին է կանգնած։

Նշվում է, որ համաճարակի ժամանակ քաղաքացիներին աջակցելու համար ձեռնարկվող միջոցները բավարար չեն։

ՄԱԿ-ի ներկայացուցիչ Օլիվիե Դե Շուտերը պետություններին կոչ է արել ավելի վճռական քայլեր ձեռնարկել աղքատության և անհավասարության վերացման համար, քանի որ ըստ նրա՝ ներկա իրավիճակում լուրջ ճգնաժամն անխուսափելի է, իսկ դրա հետևանքները լրջորեն կազդեն մարդկության վրա:

Նշվում է, որ ամբողջ աշխարհում շատ ընտանիքներ արդեն իսկ ծախսել են իրենց խնայողությունները և գտնվում են աղետալի վիճակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել