Armsport.am-ը գրում է․

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը չի մտնում գլխավոր մարզիչ Միկել Արտետայի ծրագրերի մեջ:

Թուրքական արմատներով գերմանացին հայտնել է, որ ցանկանում է մնալ Լոնդոնում և կհեռանա այն ժամանակ, երբ ցանկանա: Օզիլի պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թ-ին:

Օզիլը «Արսենալ» է տեղափոխվել «Ռեալից»՝ 2013 թ-ին: Տրանսֆերը կազմել է 47 մլն եվրո: 31-ամյա կիսապաշտպանը ԱՊԼ-ի նախորդ առաջնությունում անցկացրած 18 խաղում դարձել է 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել