News.am-ը գրում է․

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունել են հարաբերություններ հաստատելու Բահրեյնի եւ Իսրայելի որոշումը, որը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում խաղաղության եւ համագործակցության մթնոլորտի վրա:

«Այս որոշումը նշանակալի քայլ է դեպի անվտանգության եւ բարգավաճման դարաշրջան եւ կընդլայնի տնտեսական, մշակութային, գիտական ու դիվանագիտական համագործակցության շրջանակները»,- ասված է ԱՄԷ արտգործնախարարության հայտարարության մեջ:

ԱՄԷ-ն ու Իսրայելը սեպտեմբերի 15-ին Վաշինգտոնում կստորագրեն հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիր: Բահրեյնը եւ Իսրայելը հռչակագիրը կստորագրեն նույն օրը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել