Tert.am-ը գրում է․

Եթե մենք կարողանանք ճիշտ, համբերությամբ կիրառել հանրակրթության պետական չափորոշիչները, ճիշտ նախապատրաստել ուսուչիցներին, վերապատրաստել գործողներին և պատրաստել նոր սերունդներ, դա հնարավորություն կտա ունենալ մեր երազանքների դպրոցը. միգուցե 10-15 տարի հետո ամբողջությամբ կտեսնենք արդյունքները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, Երևանի պետական և Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանների դասախոս Արա Աթայանը՝ անդրադառնալով հանրակրթության պետական չափորոշչի առաջարկվող փոփոխություններին:

Նա կարևորեց պետական ու առարկայական չափորոշիչների տարբերակումը, քանի որ առաջինն օրենքի ուժ ունեցող փաստաթուղթ է, իսկ երկրորդն օրենքի ուժ չունի և ճկուն է փոփոխությունների համար:

«Պետական չափորոշիչն այն գլոբալ քաղաքականությունը կողմնորոշող փաստաթուղթն է, որն ունի օրենքի ուժ և հաստատում է այն կանոնները (գնահատման համակարգ, ուսումնական պլան, առարկայական չափորոշիչների ստեղծում և ընդհանուր վերջնարդյունքներ, որոնք ակնկալվում են շրջանավարտներից մարդու զարգացման և ձևավորման իմաստով), որոնց հիման վրա հետագայում գործում են դպրոցները: Այլ բան են առարկայական չափորոշիչները, որոնց մի մասը հաջողված է, մյուսը՝ ոչ այնքան, բայց դրանք մի մակարդակ ներքև են, և շատ ավել հեշտ է այդ չափորոշիչները վերամշակելն ու փոխելը»,-ընդգծեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել