Armsport.am-ը գրում է.

Հայաստանի աթլետիկայի պատվիրակությունը այսօր լուսադեմին Երևան- Մինսկ-Ստամբուլ երթուղով մեկնել է Թուրքիա։

Ստամբուլում սեպտեմբերի 12-13-ին կանցկացվի Բալկանյան երկրների մինչև 20 տարեկանների  առաջնությունը։ Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Հայաստանի թիմը բաղկացած է յոթ մարզիկից։ Նրանք ասպարեզ դուրս կգան մարզիչներ, երևանցի Էրիկ Նուրիջանյանի և կապանցի Արտյոմ Պողոսյանի ղեկավարությամբ։ Մեր աթլետները հանդես կգան հեռացատկ, եռացատկ, վազք և արգելավազք մրցաձևերում։

Սեպտեմբերի 19-20-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում կանցկացվի Բալկանյան երկրների մեծահասակների առաջնությունը: Մեր երկրի 12 աթլետներին մրցավայր կուղեկցեն երեք մարզիչներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել