«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 14-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 14.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մաշտոցի, Աղյուսագործների, Ռաֆֆու փողոցներով պարփակված թաղամասի, ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն՝ Աղայան, Աթաբեկյան, Սարոյան, Ն.Ստեփանյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10.00-ից մինչև ժամը 14.00-ն՝ Սպիտակ քաղաքի «Ուզբեկական» թաղամասի, ժամը 10․00-ից մինչև ժամը 14․00-ն՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Նոր ավան թաղամասի Պռոշյան փողոցի, ժամը 09․00-ից մինչև ժամը 18․00-ն՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:                 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել