Tert.am-ը գրում է.

Նիդեռլանդական Ուտրեխտ քաղաքի ծերանոցներից մեկում 114 տարեկանում մահացել է երկրի ամենատարեց կինը, գրում է NOS-ը։ 

«Մահացել է Նիդեռլանդների ամենատարեց կինը՝ 114-ամյա Էնն Բրազ Լեյթերը, որն Ուտրեխտի ծերանոցներից մեկում է ապրել»,- ասվում է հաղորդագրությունում։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ մահվանից առաջ նա հասցրել է տեսնվել 80-ամյա դուստրերից մեկի հետ։ Նշվում է, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքով ծերանոցների այցելուների թիվն այժմ սահմանափակ է։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ;

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել