Հայաստանի անկախության տոնի առթիվ սեպտեմբերի 21-ին Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայոց եռագույնի գույներով: Այս մասին տեղեկացնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը:

«Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Կանադայում ՀՀ դեսպանությունը, համագործակցելով Նիագարայի ջրվեժի լուսավորման խորհրդի հետ, ուրախ է տեղեկացնել, որ սեպտեմբերի 21-ին Նիագարայի ջրվեժը կվառվի Հայաստանի դրոշի գույներով»,-ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։

Դեսպանությունն այս իրադարձությանը ներկա գտնվել ցանկացողներին հրավիրում է մասնակցելու միջոցառմանը, որը կմեկնարկի սեպտեմբերի 21-ին ժամը 22:00-ին (Երևանի ժամանակով՝ սեպտեմբերի 22-ին ժամը 06։00-ին), կտևի 15 րոպե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել