ՆԱՍԱ-ն ամերիկյան և այլ մասնավոր ընկերություններին առաջարկել է պարգևատրման դիմաց մասնակցել Լուսնի մակերեսից ռեգոլիտ հավաքելու և Երկիր հասցնելու մրցույթին:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է տիեզերական ընկերության տնօրեն Ջեյմս Բրայդենստայնի հաղորդագրության մեջ: Վերջինիս խոսքով՝ ՆԱՍԱ-ն առաջարկել է մասնավոր ընկերություններին «նախապատրաստել իրենց ծրագրերը տիեզերքում ռեսուրսների արդյունահանման վերաբերյալ»:

Մրցույթի հավանական մասնակիցներից պահանջվում է ոչ մեծ քանակությամբ քարեր հավաքել Լուսնի մակերեսի ցանկացած կետից, նյութի հավաքման տեսողական ապացույց ներկայացնել, ինչպես նաև տեղանքի մասին տվյալները և ձեռք բերված իրերը տրամադրել ՆԱՍԱ-ին:

ՆԱՍԱ-ն նախատեսում է այդ ողջ գործընթացն ավարտին հասցնել մինչև 2024 թվականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել