Armsport.am-ը գրում է․

Մյունխենի «Բավարիայի» տաղանդավոր ֆուտբոլիստ Օլիվեր Բատիստա Մայերը կարիերան կշարունակի «Հերենվենում», տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Նիդեռլանդական ակումբն նաև ստացել է Մայերին հետագայում գնելու իրավունքը:

Հիշեցնենք, որ 19-ամյա ֆուտբոլիստը այս մրցաշրջանում առաջին անգամ հանդես եկավ մյունխենյան ակումբի հիմնական կազմում:

Հավելենք, որ Մայերը Գերմանիայի պատանեկան հավաքականի առաջատարներից մեկն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել