Armenpress.am-ը գրում է․

Հազարավոր փախստականներ երկորդ գիշերն անընդմեջ փողոցում են քնում Հունաստանի Լեսբոս կղզու ներգաղթյալների ճամբարում տեղի ունեցած ավերիչ հրդեհից հետո:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, մոտ 13 000 փախստական գիշերն անցկացրել է ճանապարհի եզրին, սուպերմարկետների կայանատեղիներում և դաշտերում:

Երեքշաբթի գիշերը տեղի ունեցած հրդեհի հետևանքով փախստականներին տարհանել են, սակայն չորեքշաբթի գիշերը երկրորդ հրդեհն է բռնկվել՝ ավերելով այն ամենը, ինչ կանգուն էր մնացել:

Միաժամանակ նշվում է, որ Հունաստանը երեք նավ է ուղարկում՝ օգնելու տեղավորվելու հազարավոր փախստականներին: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել են ԵՄ ծրագիր կազմել մոտ 400 անչափահաս ներգաղթյալներին Լեսբոս կղզուց տեղափոխելու համար: Նշվում է նաև, որ նույնքան երեխաներ և պատանիներ արդեն տեղափոխվել են Հունաստանի մայրցամաքային հատված, թեև պարզ չէ՝ խոսքը նույն երեխաների մասին է, թե ոչ:  

Լեսբոս կղզում գտնվող «Մորիա» փախստականների ճամբարը խոշորագույններից մեկն էր Եվրոպայում: Այն միգրացիոն ճգնաժամի կենտրոնում է հայտնվել 2015-16 թվականներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել