Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:
Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, սեպտեմբերի 10-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 15 291, մահացության ցուցանիշը՝ 306:
Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
1. Հայաստան – 15 291
2. Ռուսաստան – 7170
3. Իրան - 4697
4. Ադրբեջան – 3729
5. Թուրքիա – 3389
6. Վրաստան – 459
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.
1. Հայաստան - 306
2. Իրան – 271
3. Ռուսաստան – 125
4. Թուրքիա – 82
5. Ադրբեջան – 55
6. Վրաստան – 5
Հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 10-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174, մահվան՝ 1 նոր դեպք․վարակվածների ընդհանուր թիվը 45 326 է, մահվան դեպքերինը՝ 1185:
Մեկ օրում առողջացածների թիվը 210 է, ընդհանուր առողջացածներինը՝ 41 233, փաստացի բուժվողներինը՝ 2908 (մեկ օրում նվազել է 37-ով):
Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 16-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Քուվեյթը, Օմանը, Պանաման, Արուբան, Մալդիվները, Թյորքս և Կայկոսը, Իսրայելը: