Tert.am-ը գրում է.

ԿԳՄՍ նախարարն այնքան չարդարացված ամբիցիաներ ունի ու այնքան մեծամիտ է, որ, կարծում եմ, եթե նույնիսկ հարյուր հազար քաղաքացի դուրս գա փողոց, նա չի տեսնելու, որ քաղաքացիներն իր հեռացման պահանջն են դնում, բայց այդ մարդիկ պիտի դուրս գան փողոց և պարտադրեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարին անվստահության հայտնելու գործընթաց սկսելու նախաձեռնությանը, ինչպես նաև ի աջակցություն դրան ակցիա իրականացնելուն: Ըստ նրա՝ որոշում կայացնողը Նիկոլ Փաշինյանն է և պետք է հասկանա, որ մարդիկ չեն ուզում, որ Արայիկ Հարությունյանը մնա նախարարի պաշտոնում:

-ԼՀԿ-ն նախաձեռնում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու գործընթաց, ձեզ համար ակհայտ չէ՞, թե խորհրադարանում այս նախաձեռնությունը ինչ ելք է ունենալու՝ հաշվի առնելով մեծամասնության գործոնը:

-Մենք մեծ հույսեր չունենք, որ մեծամասնությունը կաջակցի մեզ այս հարցում, բայց պետք է կարողանանք այս քննարկումներով վեր հանել, որ մեծամասնությունը սխալ է, այս դեպքում իշխանությունը, ինչպես բոլոր դեպքերում առաջնորդվում է կլանային մտածողությամբ, կուսակցական մտածողությամբ, շարժվում է կուսակցական շահով, բայց չի մտածում ՝կրթական համակարգը երկարաժամկետ պլանավորման, ազդեցության ոլորտ է: Ըստ էության, նաև ազգային անվտանգության խնդիր կա այստեղ. ինչ գիտելիքով մենք կերակրենք մեր երեխաներին, դա կստանանք որպես ռեսուրս պետության համար: Մեր սերունդների հարցն է, մեծմասնությունը պետք է հասկանա, որ միայն ԼՀԿ-ն չէ, որ խնդիր ունի Արայիկ Հարությունյանի հետ. այսօր բոլորը խնդիր ունեն Արայիկ Հարությունյանի հետ, խնդիր ունի նաև իրենց խմբակացության անդամը՝ Արսեն Ջուլֆալակյանը, որը հեռանում է, մանդատը վայր է դնում՝ այդ խնդիրներից և սկզբունքային տարաձայնություններից ելնելով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել